Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Շտաբը` հրապարակում, պայքարը` բոլոր ոլորտներում

Շտաբը` հրապարակում, պայքարը` բոլոր ոլորտներում
29.07.2013 | 16:12

Irates.am-ի բլից-զրույցը` Ազատության հրապարակում շուրջ երկու շաբաթ հացադուլ հայտարարած ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի հետ:

-Այսօր դադարեցրիք Ձեր հացադուլը, բայց ասել էիք, որ կդադարեցնեք, եթե Ազատության հապարակում 10 հազար մարդ հավաքվի: Այսօր 10 հազար մարդ կա՞ր հրապարակում:
-Ոչ: Էստեղ կար 100 հազար: Էստեղի ամեն մի հայրենասեր հայը հավասարազոր էր 100 վախկոտ հայի, պարտված հայի: Ես հացադուլը որպես պայքարի մեթոդ չեմ ընդունում: Ես դա չէի արել որպես բողոքի ակցիա: Ես որևէ պահանջ որևէ մեկին չեմ դրել, ճի՞շտ է: Իմ պահանջը եղել է միայն ժողովրդից և իմ ընկերներից` ազատամարտիկներից: Սա ուղղակի ահազանգ էր: Իմ հացադուլը որպես ահազանգ հնչեցրի իմ ընկերներին, որ գան, հավաքվեն: Եկան նրանք: Ով առաջինը արձագանքեց, եկել է: Կլինեն նաև հետո արձագանքողներ, համոզված եմ:
-Հետագայում ի՞նչ է սպասվում: Հայտարարվեց հաջորդ հանրահավաքի մասին, իսկ պայքարի այլ միջոցներ կիրառվելո՞ւ են:
-Մեր միջոցները մենք արդեն որոշել ենք: Այ էստեղ` Ազատության հրապարակում, շտաբ ենք ձևավորելու, որը կլինի երկրի տիրոջ` ժողովրդի շտաբը: Մենք ուղղակի պահապանները կլինենք էդ երկրի տիրոջ` ժողովրդի:
-Ի՞նչ պիտի անի այդ շտաբը, ինչո՞վ պիտի զբաղվի:
-Պետք է կոորդինացնի ժողովրդից ստացած… Մենք ունենք երիտասարդական թև, որոնք կգնան կոնկրետ բնագավառներում կաշխատեն, լինի օրենսդրական, թե մի այլ: Բոլոր ոլորտներով են զբաղվելու: Որտեղ, որ բնագավառում կա թերություն, որ բնագավառում կա էնպիսի մի պաշտոնյա, որը թերանում է իր պարտականությունների մեջ, կաշառակեր է, խաբում է ժողովրդին և այլն, մենք դրա դեմ պայքարելու ենք:
-Ինչպե՞ս եք պայքարելու:
-Ինչպես պայքարեցինք տրանսպորտի թանկացման դեմ:
-Իսկ շտաբը երբվանի՞ց է գործելու:
-Վաղը առավոտից:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1104

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ